20:57  ,  2 օգոստոսի, 2024

Ֆրանսիացի ձյուդոիստ Թեդի Ռիները՝ քառակի օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

Ֆրանսիացի լեգենդար ձյուդոիստ Թեդի Ռիները նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի տիտղոսը։ +100 կգ քաշային կարգի եզրափակիչում Թեդի Ռիները 10:0 հաշվով պարտության մատնեց հարավկորեացի Կիմ Մինջոնին։

Թեդի Ռիները դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն։ Նա +100 կգ քաշային կարգի անհատական տիտղոսները նվաճել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի եւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Տոկիո-2020-ում Թեդի Ռիները ոսկե մեդալակիր էր դարձել խառը թիմերի պայքարում։

Փարիզի Խաղերի բրոնզե մեդալները +100 կգ քաշային կարգում նվաճեցին Տաջիկստանի ներկայացուցիչ Թեմուր Ռահիմովն ու ուզբեկ Ալիշեր Յուսուպովը։

Ռիները նվաճեց Ֆրանսիայի թիմի 9-րդ ոսկե մեդալը Փարիզի Խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print