19:41  ,  2 օգոստոսի, 2024

Դովբիկը «Ժիրոնայից» տեղափոխվեց «Ռոմա»

Իսպանական Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու, 27-ամյա ուկրաինացի կենտրոնական հարձակվող Արտյոմ Դովբիկը «Ժիրոնայից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի կայքը։

Իսպանիայի անցած առաջնությունում Դովբիկ 36 խաղում խփել էր 24 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Ժիրոնան» գրավել էր երրորդ տեղը եւ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Դովբիկը «Ռոմայում» հանդես կգա 11 համարի խաղաշապիկով եւ կդառնա առաջին ուկրաինացի ֆուտբոլիստը հռոմեական ակումբի պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news