19:41 2 օգոստոսի, 2024Իսպանական Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու, 27-ամյա ուկրաինացի կենտրոնական հարձակվող Արտյոմ Դովբիկը «Ժիրոնայից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի կայքը։
Իսպանիայի անցած առաջնությունում Դովբիկ 36 խաղում խփել էր 24 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Ժիրոնան» գրավել էր երրորդ տեղը եւ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Դովբիկը «Ռոմայում» հանդես կգա 11 համարի խաղաշապիկով եւ կդառնա առաջին ուկրաինացի ֆուտբոլիստը հռոմեական ակումբի պատմության մեջ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.