Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը մենախաղում։ Լեհ թենիստուհին մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովայի հետ եւ հաղթեց 6:2, 6:1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ։
Իգա Շվյոնտեկը դարձավ Լեհաստանի առաջին մեդալակիրը թենիսի օլիմպիական մրցաշարերում։
Կիսաեզրափակիչում նա սենսացիոն պարտություն էր կրել աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի