23:31  ,  1 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Օրվա չեմպիոնները ձյուդոյի մրցաշարում (տեսանյութ)

Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի մասնակիցները օգոստոսի 1-ին վիճարկեցին եւս երկու տիտղոս։

Կանանց 78 կգ քաշային կարգում Փարիզի Խաղերի ոսկե մեդալը նվաճեց իտալացի Ալիչե Բելանդին, որը եզրափակիչում հաղթեց իսրայելցի Ինբար Լանիրին։

Տղամարդկանց 100 կգ քաշային կարգում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոեւը, որը եզրափակիչում վիճահարույց մրցավարության պայմաններում հաղթեց վրացի Իլյա Սուլամանիձեին։

Զելիմ Կոցոեւը ծնվել է Հյուսիսային Օսեթիայում, 2016 թվականից ներկայացնում է Ադրնեջանը։

Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր

Ձյուդո, կանայք, 78 կգ

  1. Ալիչե Բելանդի (Իտալիա)
  2. Ինբար Լանիր (Իսրայել)
  3. Պատրիսիա Սամպայու (Պորտուգալիա)
  4. Մա Չժեն Չժաո  (Չինաստան)

Տղամարդիկ, 100 կգ

  1. Զելիմ Կոցոեւ (Ադրբեջան)
  2. Իլյա Սուլամանիձե (Վրաստան)
  3. Մուզաֆարբեկ Տուրաբոեւ (Ուզբեկստան)
  4. Պետեր Պալչիկ (Իսրայել)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print