11:38  ,  1 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Աթլետիկայի մրցաշարում առաջին տիտղոսը նվաճեց Էկվադորը

Փարիզի Օլիմպիական խաղերում մեկնարկեց աթլետիկայի մրցաշարը։ Մարզական քայլքի տղամարդկանց 20 կմ մրցատարածությունում առաջինը վերջնագիծ հասավ Էկվադորի ներկայացուցիչ Բրայան Դանիել Պինտադոն։ Նրա արդյունքն է 1:18:55 ժամ։

Երկրորդ տեղը գրավեց բրազիլացի Կաիմ Բոնֆիմը (1:19:09): Բրոնզե մեդալակիրն է իսպանացի Ալվարո Մարտինը (1:19:11)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English