Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի օգտին քվեարկել են հարցմանը մասնակցած 1084 երկրպագուներ (76,02 տոկոս):
Երկրորդ տեղը զբաղեցրած խորվաթ պաշտպան Դարիո Սրնայի օգտին քվեարկել են 68 երկրպագուներ (4,77 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը՝ 64 ձայն (4,49 տոկոս), տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության մեկնարկային 16 տուրերից հետո 23-ամյա Մխիթարյանը խփած 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն խփել է 10 գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի