15:21  ,  23 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյորի» առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի օգտին քվեարկել են հարցմանը մասնակցած 1084 երկրպագուներ (76,02 տոկոս):

Երկրորդ տեղը զբաղեցրած խորվաթ պաշտպան Դարիո Սրնայի օգտին քվեարկել են 68 երկրպագուներ (4,77 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը՝ 64 ձայն (4,49 տոկոս), տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության մեկնարկային 16 տուրերից հետո 23-ամյա Մխիթարյանը խփած 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեն խփել է 10 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում