01:21  ,  1 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Փարիզի Խաղերում եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Խմբային փուլի երկրորդ տուրում ամերիկացիները մրցեցին Հարավային Սուդանի թիմի հետ եւ առավելության հասան 103:86 հաշվով։

Առաջին տուրում ամերիկացիները 110:84 հաշվով հաղթել էին սերբերին։

Երրորդ տուրում տուրում ԱՄՆ-ի թիմն օգոստոսի 3-ին կմրցի Պուերտո Ռիկոյի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English