Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւն ավարտեց մրցելույթը Փարիզի Օլիմպիական խաղերում։ 1/8 եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ պարտություն կրեց 3:6, 6:7 (5:7) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։
Մեդվեդեւը կարիերայում առաջին անգամ պարտվեց Օժե-Ալյասիմին, որի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 26-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի դիմակայության հաղթողը։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի