Աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Սերբ թենիսիստը երրորդ շրջանում 7:5, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 70-րդ ռակետ, գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը 7:5, 6:1 հաշվով առավելության հասավ աշխարհի 18-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի նկատմամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի