Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երրորդ շրջանում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 52-րդ ռակետ, չինացի Սիյույ Վանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կմրցի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզի հետ, որը 6:0, 4:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 83-րդ ռակետ, կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի