23:25  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երրորդ շրջանում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 52-րդ ռակետ, չինացի Սիյույ Վանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կմրցի աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզի հետ, որը 6:0, 4:6, 6:3  հաշվով պարտության մատնեց աշխարհի 83-րդ ռակետ, կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում