16:29  ,  30 հուլիսի, 2024

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտեց կարիերան

Լողորդ Արթուր Բարսեղյանը Ինստագրամում արած գրառումով հայտնել է մարզական կարիերան ավարտելու մասին։

Փարիզի Օլիմպիական խաղերում Արթուր Բարսեղյանն ազատ լողաոճով 100 մետրում զբաղեցրեց 56-րդ տեղը 79 լողորդների պայքարում։

«Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացել եմ 19 տարվա մարզումներից։ Ցանկանում եմ տեւական հանգիստ վերցնել եւ տեսնել, թե ինչ կարող եմ անել սպորտից դուրս։ Խնդրում եմ աջակցել ինձ եւ չդատել։ Շնորհակալություն, Փարիզ 2024»,- գրել է Բարսեղյանը:

Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news