16:29 30 հուլիսի, 2024Լողորդ Արթուր Բարսեղյանը Ինստագրամում արած գրառումով հայտնել է մարզական կարիերան ավարտելու մասին։
Փարիզի Օլիմպիական խաղերում Արթուր Բարսեղյանն ազատ լողաոճով 100 մետրում զբաղեցրեց 56-րդ տեղը 79 լողորդների պայքարում։
«Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացել եմ 19 տարվա մարզումներից։ Ցանկանում եմ տեւական հանգիստ վերցնել եւ տեսնել, թե ինչ կարող եմ անել սպորտից դուրս։ Խնդրում եմ աջակցել ինձ եւ չդատել։ Շնորհակալություն, Փարիզ 2024»,- գրել է Բարսեղյանը:
Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.