10:11  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Օրվա մեդալային ծրագիրը

Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 30-ին կվիճարկվի մեդալների 11 հավաքածու։

Տրիատլոնի տղամարդկանց եզրափակիչը հետաձգվել է մեկ օրով Սեն գետի ջրի վատ որակի պատճառով։

Սերֆինգի մրցումները հետաձգվել են Ֆրանսիական Պոլինեզիայում վատ եղանակային պայմանների պատճառով։

Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր, հուլիսի 30

Հրաձգություն, օդամուղ ատրճանակ, 10 մետր, խառը զույգեր՝ 12:00 (Երեւանի ժամանակ)

Ստենդային հրաձգություն, տղամարդիկ՝ 16:30

Սեղանի թենիս, խառը զույգեր, եզրափակիչ՝ 16:30

Ձյուդո, տղամարդիկ, 81 կգ, եզրափակիչ՝ 19:38

Ձյուդո, կանայք, 63 կգ, եզրափակիչ՝ 20:09

Սպորտային մարմնամարզություն, կանայք, թիմային բազմամարտ, եզրափակիչ՝ 20:15

Ռեգբի-7, կանայք, եզրափակիչ՝ 21:45

Սուսերամարտ, կանայք, թիմային խոցասուսեր, եզրափակիչ՝ 22:30

Լող, 100 մետր թիկնալող, կանայք, եզրափակիչ՝ 22:57

Լող, 800 մետր ազատ ոճ, տղամարդիկ, եզրափակիչ՝ 23:03

Լող, 4×200 մետր փոխանցումալող, ազատ ոճ, տղամարդիկ, եզրափակիչ՝ 23:59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում