01:12  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ճապոնիան 6 ոսկե մեդալով ընդհանուր հաշվարկի առաջատարն է

Փարիզի Օլիմպիական խաղերի երրորդ օրվա ավարտից հետո ընդհանուր մեդալային հաշվարկը գլխավորում է Ճապոնիան, որը նվաճել է 6 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։

Ճապոնացիները երկուական ոսկե մեդալ նվաճել են ձյուդոյում եւ սքեյթբորդինգում, մեկական ոսկե մեդալ՝ սուսերամարտում եւ սպորտային մարմնամարզությունում։

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի հավաքականը՝ 5 ոսկե, 8 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։

Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 5 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում