Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզի Խաղերում։
+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը 3:2 հաշվով հաղթեց բրիտանացի Դելիշիուս Օրիին։
Առաջին ռաունդում հաղթեց բրիտանացի բռնցքամարտիկը՝ ստանալով բոլոր մրցավարների ձայնը։ Երկրորդ ռաունդում 5 մրցավարներից 3-ը հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին։ Երրորդ ռաունդում 4 մրցավար հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին։
Քառորդ եզրափակիչի մենամարտը Դավիթ Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին։ Նրա մրցակիցը կլինի Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆան։
ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ
բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ
Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։
Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։
Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։
2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող է,
2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի