16:11  ,  29 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Չինաստանի 5-րդ, Մեծ Բրիտանիայի առաջին ոսկե մեդալը

Չինացի Շեն Լիհաոն նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը հրաձգության օդամուղ հրացանով 10 մետրից մրցաձեւում։ Նա սահմանեց նաեւ օլիմպիական ռեկորդ՝ 252.2 միավոր։

Արծաթե մեդալը նվաճեց շվեդ Վիկտոր Լինդգրենը՝ 251.4։ Երրորդ տեղում է խորվաթ Միրանա Մարիչիչը՝ 230.0։

Չինաստանը 5 ոսկե մեդալով ընդհանուր հաշվարկի առաջատարն է։

Առաջին ոսկե մեդալը նվաճեց Մեծ Բրիտանիան։ Թիմային կոնկուրում բրիտանացիները վաստակեցին 91.30 միավոր եւ լավագույն եռյակում հետ թողեցին Ֆրանսիային ու Ճապոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English