15:13  ,  29 հուլիսի, 2024

Ծանրորդ Գարիկ Կարապետյանի մարզումը Փարիզում (տեսանյութ)

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի թիմի երեք օլիմպիականները Փարիզում պատրաստվում են օլիմպիական մեկնարկին։

Գարիկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փարիզում անցկացրած մարզումներից։

Հայ ծանրորդները Փարիզում պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 9-ից։ Առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) Երեւանի ժամանակով 17:00-ին։

Գարիկ Կարապետյանը (102 կգ) Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 13:30-ին: Վարազդատ Լալայանը կմեկնարկի նույն օրը  Երեւանի ժամանակով 22:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում