Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը զբաղեցրել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է capital.bg-ը:
«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր կան եւ մենք անմիջապես կանցնենք նախապատրաստական փուլին: Հավաքականում դռները բաց կլինեն բոլորի առջեւ: Ով արժանի է, նա հանդես կգա Բուլղարիայի հավաքականում»,- հայտարարել է Արմեն Նազարյանը:
Այդ պաշտոնում հայ ըմբիշը կփոխարինի Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել:
Բուլղարիայի հավաքականում Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմա Բարզակովը: Նազարյանը 1996-ից է բնակվում Բուլղարիայում: Նա անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նազարյանը ցանկանում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի