21:32  ,  28 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Բասկետբոլի ԱՄՆ-ի թիմի տպավորիչ մեկնարկը (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ 

Առաջին տուրում ամերիկացիները մրցեցին Սերբիայի թիմի հետ եւ առավելության հասան 110:84 (25:20, 33:29, 26:16, 26:19) հաշվով։

ԱՄՆ-ի թիմի կազմում ամենաարդյունավետը Քեւին Դյուրանտն էր՝ 23 միավոր։

Սերբերից ամենաարդյունավետը Նիկոլա Յոկիչն էր՝ 20 միավոր։

C խմբում ընդգրկված են նաեւ Հարավային Սուդանի եւ Պուերտո Ռիկոյի թիմերը։

ԱՄՆ-ի թիմը պաշտպանում է Տոկիոյի Խաղերում նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news