18:29  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ավստրալիան նվաճեց առաջին ոսկե մեդալը

Ավստրալիան առաջին ոսկե մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ Անջատ մեկնարկով խճուղային հեծանվավազքի (32 կմ) կանանց պայքարում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Գրեյս Բրաունը, որը ցույց տվեց 39 րոպե 38,24 վայրկյան արդյունք։

Արծաթե մեդալը նվաճեց բրիտանացի Աննա Հենդերսոնը։ Երրորդ տեղը գրավեց ամերիկացի Խլոե Դիջերթը։

Անջատ մեկնարկով խճուղային հեծանվավազք, կանայք

  1. Գրեյս Բրաուն (Ավստրալիա)՝ 39.38,24
    2. Աննա Հենդերսոն (Մեծ Բրիտանիա)՝ +1.31,59
    3. Խլոե Դիջերթ (ԱՄՆ)՝ +1.32,46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում