12:31  ,  26 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցը

Տեղի է ունեցել Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը։ Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը +92 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում կմրցի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։

Մենամարտը տեղի կունենա հուլիսի 29-ին։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։50-ին։

ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ

բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։

Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։

Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում  հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։

2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող  է,

2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին  վարկանիշային մրցաշարում:

Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English