23:59  ,  24 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ուկրաինայի սենսացիոն պարտությունը

Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի հավաքականը  Լիոնում մրցեց Իրաքի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

B խմբի մյուս խաղում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին։

D խմբում Ճապոնիայի հավաքականը Բորդոյում խաղաց Պարագվայի հետ եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

D խմբում են ընդգրկված նաեւ Մալիի եւ Իսրայելի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news