17:58  ,  20 հուլիսի, 2024

«Լոկոմոտիվը» հաղթեց մրցաշրջանի բացման խաղում, Տիկնիզյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի բացման խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունեց Տոլյատիի «Ակրոնին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվեց 2:2: հաշվով։ Դաշտի տերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին խփեց ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Վորոբյովը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Լոկոմոտիվ» - «Ակրոն»՝ 3:2

Սերգեյ Պինյաեւ, 29, Ալեքսեյ Բատրակով, 38, Դմիտրի Վորոբյով, 79 - Սոլտմուրադ Բակաեւ, 36, Աբու-Սաիդ Էլդարուշեւ, 40

«Կռիլյա Սովետով» - «Զենիթ»՝ 18:30

«Դինամո Մոսկվա» - «Ֆակել»` 21:00

«Ռոստով» - ԲԿՄԱ` 21:00

Հուլիսի 21

«Օրենբուրգ» - «Սպարտակ»` 18:30

«Խիմկի» - «Դինամո Մախաչկալա»` 21:00

«Ախմատ» - «Կրասնոդար»` 21:00

Հուլիսի 22

«Պարի Նիժնի Նովգորոդ» - «Ռուբին»` 16:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում