23:24  ,  18 հուլիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 տարվա պայմանագիր կնքեց 18-ամյա Լենի Յորոյի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի տեղափոխության մասին։ Նրա նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Լենի Յորոյի տրանսֆերի համար կվճարի 62 միլիոն եվրո։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Լենի Յորոն մասնակցել է 32 հանդիպման, խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով