23:24 18 հուլիսի, 2024Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի տեղափոխության մասին։ Նրա նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Լենի Յորոյի տրանսֆերի համար կվճարի 62 միլիոն եվրո։
Ֆրանսիայի անցած առաջնությունում Լենի Յորոն մասնակցել է 32 հանդիպման, խփել է 2 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.