17:22  ,  16 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյան

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան (հենացատկ)

Վահագն Դավթյան (օղակներ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սլավիկ Գալստյան (67 կգ)

Մալխաս Ամոյան (77 կգ)

Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57կգ)

Վազգեն Թեւանյան (65 կգ)

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ)

Գարիկ Կարապետյան (102 կգ)

Վարազդատ Լալայան (+102 կգ)

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան (+92 կգ)

Լող

Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)

Վարսենիկ Մանուչարյան (100 մ բաթերֆլայ)

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800 մ վազք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում