00:10  ,  15 հուլիսի, 2024

Եվրո-2024. Նիկո Ուիլյամսը գրավեց Անգլիայի թիմի դարպասը (տեսանյութ)

Գերմանիայում ավարտվող Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթում է Անգլիայի հավաքականին։

Բեռլինում ընթացող հանդիպման  47-րդ րոպեին «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո աչքի ընկավ Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը (տեսանյութ)։ 

Լամալը  Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա 17 տարեկան 1 օրական է։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Իսպանիա․ Ունայ Սիմոն, Ռոբին Լե Նորման, Էմերիկ Լապորտ, Մարկ Կուկուրելյա, Դանի Կարվախալ, Ռոդրի, Ֆաբիան Ռուիս, Դանի Օլմո, Լամին Յամալ, Նիկո Ուիլյամս, Ալվարո Մորատա։

Անգլիա․ Ջորդան Պիկֆորդ, Մարկ Գեհի, Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր, Լյուկ Շոու, Դեքլան Ռայս, Կոբի Մայնու, Բուկայո Սակա, Ֆիլ Ֆոդեն, Ջուդ Բելինգեմ, Հարի Քեյն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news