20:39  ,  14 հուլիսի, 2024

Եվրո-2024. Կիսաեզրափակիչի լավագույն գոլը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի գոլը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (2:1) ճանաչվել է լավագույնը Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։ Քվեարկությունն անցկացվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Երկրորդ տեղում է հոլանդացի Խավի Սիմոնսի գոլը Անգլիայի դեմ խաղում (1:2): Նիդերլանդների դեմ խաղում Անգլիայի հավաքականի հաղթական գոլը Օլի Ուոթքինսի կատարմամբ երրորդն է։ Իսպանացի Դանի Օլմոյի գոլը Ֆրանսիայի դեմ խաղում չորրորդն է։

Եվրո-2024-ի տիտղոսը հուլիսի 14-ին Բեռլինում կվիճարկեն Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News