Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» 23-ամյա եզրային հարձակվողը Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն», հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։
Նախորդ 2 մրցաշրջաններում Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս բուլղարական «Սոֆիայում» ու միայն այս տարվա հունվարին վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում դարձավ Հայաստանի գավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի