15:02  ,  11 հուլիսի, 2024

Եվրո-2024. Եզրափակիչի մրցավարները

Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ի եզրափակիչի Իսպանիա - Անգլիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսիեն, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Նրան կօգնեն ֆրանսիացիներ Սիրիլ Մունիերը եւ Մեհդի Ռահմունին։ Չորրորդ պաշտոնյան է լեհ Շիմոն Մարցինյակը։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News