11:58  ,  11 հուլիսի, 2024

Եվրո-2024. Կիսաեզրափակիչի լավագույն գոլերը (տեսանյութ)

Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն գոլերի քառյակը։ ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ՝ կընտրվի լավագույնը։

Մրցանակին հավակնում են իսպանացի Լամին Յամալի եւ Դանի Օլմոյի գոլերը Ֆրանսիայի դեմ խաղում (2:1), անգլիացի Օլի Ուոթքինսի եւ հոլանդացի Չավի Սիմոնսի գոլերը։ Անգլիան Նիդերլանդներին հաղթել էր 2:1 հաշվով։

Իսպանիա - Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News