23:10  ,  10 հուլիսի, 2024

Եվրո-2024. Սիմոնսը 7-րդ րոպեին գրավեց Անգլիայի դարպասը (տեսանյութ)

Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները Դորտմունդում անցկացնում են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումը։

Արդեն 7-րդ րոպեին անգլիացիների դարպասը գրավեց գերմանական «ՌԲ Լայպցիգում» հանդես եկող ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը (տեսանյութ)։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Նիդերլանդներ․ Վերբրյուգեն, Վան Դեյք, Ակե, Դե Վրեյ, Դյումֆրիս, Սխոուտեն, Մալեն, Սիմոնս, Ռեյնդերս, Դեպայ, Գակպո։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Տրիպիեր, Մայնու, Գեհի, Ռայս, Սակա, Ֆոդեն, Բելինգեմ, Քեյն։

Այս զույգի հաղթողը հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Իսպանիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News