16:34  ,  10 հուլիսի, 2024

Հարի Քեյն․ Կարծում եմ՝ մեր հնարավորությունների սահմաններում եզրափակիչ դուրս գալը

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Նիդերլանդների հետ առաջիկա դիմակայության մասին։

«Մենք ունենք գերխնդիր, որը ցանկանում ենք կատարել։ Կարծում եմ՝ մեր հնարավորությունների սահմաններում է եզրափակիչ դուրս գալը։ Աստիճանաբար մոտենում ենք նպատակի իրականացմանը։

Ահռելի նվաճում կլինի երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչ դուրս գալը։ Մենք ունենք այդպիսի հնարավորություն»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Նիդերլանդներ - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News