13:04  ,  10 հուլիսի, 2024

Մբապե․ Պարտվեցինք, քանի որ Իսպանիան մեզնից լավ խաղաց

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Իսպանիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։

«Պարտվեցինք, քանի որ Իսպանիան մեզնից լավ խաղաց։ Պետք է դիտել հանդիպման տեսագրությունը, վերլուծել եւ հասկանալ։ Մենք շատ արագ իրար հետեւից գոլեր բաց թողեցինք։ Երկրորդ խաղակեսում ստեղծեցինք գոլային պահեր, բայց չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 10-ին կվիճարկեն Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News