Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 10-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Նիդերալնդների եւ Անգլիայի հավաքականները։
Դորտմունդում անցկացվելիք հանդիպման մրցավարական խումբը կլինի Գերմանիայից։ Գլխավոր մրցավարն է Ֆելիքս Ցվայերը։ Եզրերում կաշխատեն Շտեֆան Լուպն ու Մարկո Ախմյուլերը։
Կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Իսպանիան, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ։
Եզրափակիչը հուլիսի 14-ին է։
Եվրո-2024, կիսաեզրափակիչ
Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի 
18:04 , 30 սեպտեմբերի