23:48  ,  9 հուլիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակ տարավ առաջին կեսում (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսում։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։

21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը (տեսանյութ)։ Նա Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան   Դանի Օլմոն, որի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ ֆրանսիացների խաղացող,  «Բարսելոնայի» պաշտպան  Ժյուլ Կունդեն (տեսանյութ)։ 11-րդ ինքնագոլը գրանցվեց այս մրցաշարում։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։

Իսպանիա․ Սիմոն․ Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելյա, Ռոդրի, Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Տչուամենի, Դեմբելե, Կոլո Մուանի, Մբապե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News