15:57  ,  9 հուլիսի, 2024

Եվրո-2024. Քառորդ եզրափակիչի լավագույն գոլը (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ ընտրվել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի լավագույն գոլը։

Առաջին տեղում է Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սակայի գոլը Շվեյցարիայի դեմ խաղում (1:1, 11մ՝ 5:3)։

Հաջորդ տեղերում են  իսպանացիներ Միկել Մերինոյի եւ Դանի Օլմոյի գոլերը Գերմանիայի դեմ խաղում (2:1) եւ հոլանդացի Ստեֆան Դե Վրեյի գոլը Թուրքիայի դեմ խաղում (2:1)։

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Հուլիսի 9

Իսպանիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հուլիսի 10

Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News