14:12  ,  9 հուլիսի, 2024

Կուման․ Մենք փոքր երկիր ենք եւ շատ հպարտ ենք, որ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հետ կիսաեզրափակիչում ենք

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Նիդերլանդների հավաքականը կմրցի անգլիացիերի հետ։

«Ամբողջ Նիդերլանդների համար սա առանձնահատուկ իրադարձություն է։ Մենք փոքր երկիր ենք եւ շատ հպարտ ենք, որ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հետ կիսաեզրափակիչում ենք։

Շատ տառապեցինք այս պայքարում, բայց մեծ հաջողություն է կիսաեզրափակիչում խաղալու հնարավորություն ստանալը»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Նիդերլանդներ - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News