Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014թ․ աշխարհի չեմպիոն Պեր Մերտեզակերը վստահ է, որ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ կարող է դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Եվրո-2020-ի եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը պարտվել էր իտալացիներին։
«Կարծես՝ բոլորին անհանգստացնում է Անգլիայի խաղաոճը, բայց նրանք արդեն ցույց են տվել, որ հասկանում են՝ ինչ է կարեւոր պահը։ Դրա ապացույցն է Ջուդ Բելինգեմի գոլը Սլովակիայի դեմ հանդիպման ավելացված ժամանակում եւ Բուկայո Սակայի գոլը Շվեյցարիայի դեմ խաղում։ Նրանք կարողանում են ամենակարեւոր պահին իրացնել հնարավորությունները։
Ես կարծում եմ, որ Անգլիան երեք տարի անց դարձյալ կարող է գնալ մինչեւ վերջ։ Նրանց փորձառությունը թույլ կտա դա։ Թիմը միասնական է, Սաութգեյթի վստահությունը խաղացողների նկատմամբ տպավորիչ է»,- Մերտեզակերի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։
Անգլիայի հավաքականը հուլիսի 10-ին կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի