18:55  ,  8 հուլիսի, 2024

Գակպո․ Բելինգեմը ֆանտաստիկ գոլ խփեց

Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։

«Ակնհայտ է, որ Ջուդ Բելինգեմը շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Նա համաշխարհային մակարդակի խաղացող է եւ ֆանտաստիկ գոլ խփեց Սլովակիայի դեմ խաղում։

Պետք է վերահսկել նրան խաղադաշտում, բայց նրանց կազմում կան էլի շատ խաղացողներ, որոնք բարձրակարգ են եւ վտանգավոր։ Անգլիան շատ լավ թիմ ունի, բայց մեր կազմն էլ լավն է»,- Գակպոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Նիդերլանդներ - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News