16:47  ,  8 հուլիսի, 2024

Եվրո-2024. Ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Մբապեն

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ում ամենաբարձր արագություն զարգացրած ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ 36.5 կմ/ժամ։

Նրան շատ մոտ է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը՝ 36 կմ/ժամ։

Կիսաեզրափակիչում Իսպանիան ու Ֆրանսիան կխաղան իրար դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news