01:44  ,  6 հուլիսի, 2024

Եվրո-2024․ Ֆրանսիան պայքարից դուրս թողեց Պորտուգալիային (տեսանյութ)

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցեցին Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ Հետախաղային 11-մետրանոցներով հաղթեցին ֆրանսիացիները։

Հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0:

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որը նույնպես ավարտվեց առանց դարպասի գրավման։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին ֆրանսիացիները՝ 5:3 (տեսանյութ):

Պորտուգալացիներից վրիպեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, որը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։

Կրիշտիանու Ռոնալդուն, Բերնարդու Սիլվան ու Նունու Մենդեշը գրավեցին Մայք Մենիանի պաշտպանած դարպասը։

Ֆրանսիայի գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն, Յուսուֆ Ֆոֆանան, Ժուլ Կունդեն, Բրեդլի Բարկոլան եւ Տեո Էրնանդեսը։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիան կմրցի Իսպանիայի հետ, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Գերմանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News