17:09 5 հուլիսի, 2024Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Գերմանիայի հետ առաջիկա դիմակայությունում ակնկալում է հավասար պայքար։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։
«Կլինի հավասար պայքար։ Իսպանիա - Գերմանիա դիմակայությունը կարող էր լինել եզրափակիչում, բայց ֆուտբոլային մակարդակի վրա խաղը կլինի հավասար։
Գերմանիան միշտ հզոր է սկսում հանդիպումը, բայց մենք կձգտենք դիմագարվել մեկնարկային գրոհներին եւ խլել նախաձեռնությունը։ Առաջին րոպեից 100 տոկոս ջանք գործադրելու դեպքում՝ կհասնենք հաջողության»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.