12:58 5 հուլիսի, 2024Գերմանիայի հավաքականի 36-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Իսպանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչից առաջ խոսել է Բունդեսթիմի պատրաստության մասին։
«Հույս ունեմ, որ մենք ավարտին ենք հասցրել նախապատրաստական աշխատանքը։ Մենք որոշել ենք, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմում։
Նախօրեին անհատական զրույցներ ենք ունեցել, շատ տեսանյութեր ենք դիտել։ Մենք լավ ենք պատրաստված եւ վստահ ենք, որ կկարողանանք ցուցադրել գերազանց խաղ»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.