08:16 5 հուլիսի, 2024Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է տեւական դադարից հետո վերադարձել հավաքական՝ ընդունելով Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հրավերը։
«Վերադարձս կապված է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու նպատակի հետ։ Չէի վերադառնա, եթե մտածեի, որ Եվրո-2024-ի տիտղոսը նվաճելու շանս չկա։
Կարեւոր հանդիպումներում հաղթում են կիսապաշտպանության ուժեղ կենտրոնի շնորհիվ։ Խաղադաշտի կենտրոնում գերակայություն ունեցող թիմը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն է ունենում»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Եվրո-2024-ից հետո Տոնի Կրոսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.