07:51  ,  5 հուլիսի, 2024

Եվրո-2024. Մեկնարկում է 1/4 եզրափակիչը

Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 5-ին մեկնարկում է քառորդ եզրափակիչը։

Իսպանիան կմրցի Գերմանիայի, Պորտուգալիան՝ Ֆրանսիայի, Անգլիան՝ Շվեյցարիայի, Նիդերլանդները՝ Թուրքիայի հետ։

Իսպանիա - Գերմանիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։

Անգլիա - Շվեյցարիա զույգի հաղթողը կհանդիպի  Նիդերլանդներ - Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Եվրո-2024, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 5

Իսպանիա - Գերմանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 23:00

Հուլիսի 6

Անգլիա - Շվեյցարիա՝ 20:00

Նիդերլանդներ - Թուրքիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում