00:23 5 հուլիսի, 2024Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») խոսել է Պորտուգալիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։
«Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ է։ Բոլորը գիտեն, որ ինձ հիացնում է այդ խաղացողը։ Մենք մինչեւ հիմա շփվում ենք։ Ռոնալդուն կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել Պորտուգալիային։
Ռոնալդուն բացառիկ է, ես հարգում եմ նրան։ Բայց ես ցանկանում եմ իմ ուղին ունենալ։ Հույն ունեմ, որ «Ռեալի» պատմության մեջ իմ էջը կգրեմ, բայց այն կտարբերվի»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.